Քաղաքական Բարի օր 

Ինչպե՞ս Սորոսի հիմնադրամը քանդեց ՌԴ կրթական համակարգը. Անի Հովհաննիսյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպե՞ս Սորոսի հիմնադրամը քանդեց ՌԴ կրթական համակարգը

ԽՍՀՄ փլուզումից հետո Սորոսի հիմնադրամի ակտիվ ֆինանսավորմամբ արմատական փոփոխություններ կատարվեցին ՌԴ կրթական համակարգում։

Սկսեմ նրանից, որ 1995 թվականին ԵՄ-ն ակտիվ գործընթաց նախաձեռնեց կրթությունը որպես տնտեսությունը սպասարկող ոլորտ դարձնելու ուղղությամբ։ Տրամաբանությունն այն էր, որ կրթական հաստատությունները պետք է կարողանային շուկայական տնտեսության մեջ գործող կազմակերպություններին կադրեր տրամադրել՝ փաստացի կրթական հաստատությունների առջև որպես առաջնային խնդիր դրվում էր ոչ թե զարգացած, կրթված անձ կերտելու խնդիրը, այլ խոշոր կազմակերպություններին՝ մասնավորապես ԵՄ տիրույթում գործող, կադրեր տրամադրելը։

ԵՄ-ն իր առջև նպատակ էր դրել ապահովել իր տիրույթում գործող տնտեսական միավորներին որակյալ կադրերով, հետևապես կրթական ծրագրերում պետք էր գործարկել ծրագրեր, որոնք կտային տնտեսական սուբյեկտներին անհրաժեշտ կադրեր։

1996 թվականին Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում մշակվեցին կրթական նոր մեթոդներ, որոնց օգնությամբ դեռևս փոքր տարիքից փոխվելու էր նաև հասարակության մտածելակերպը։

Հենց այս փոփոխությունների ֆոնին էլ հայտնեց Ջորջ Սորոսը։ 1992 թվականին, երբ ՌԴ կառավարությունն ընդունեց ՛՛Ռուսաստանում հումանիտար կրթության զարգացման մասին՛՛ որոշումը, հենց Սորոսի հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց դրա իրագործման համար տրամադրել անհրաժեշտ միջոցներ։ Սորոսն այլ կերպ էր պատկերացնում կրթական ոլորտի փոփոխությունները՝ նոր մտածելակերպի ձևավորում,անձի աշխարհընկալման արմատական փոփոխություն, հայրենասիրական, ազգային մոտեցումների իսպառ վերացում և կառավարելի հասարակական գիտակցության ձևավորում ։ Հիմնական նպատակն էր ազգային մտածելակերպը ոչնչացնելը և կառավարելի, կանխատեսելի ու տնտեսական կապիտալի շահերը սպասարկող հասարակություն կերտելը։

Արդեն 1994 և 1995 թվականներին Սորոսի հիմնադրամը Համաշխարհային Բանկի հետ միասին երկու զեկույց պատրաստեցին՝ ՛՛Ռուսաստան․կրթությունն անցումային շրջանում՛՛ վերնագրով։ Ըստ այդ զեկույցների, Ռուսաստանի կրթական համակարգի գլխավոր խնդիրներից էին մասնագիտական քոլեջները, որոնք պետք է փակվեին, կրթական համակարգի առջև պետք է դրվեր մինիմալ պահանջներ՝ միջնակարգ կրթության ընթացքում տրվեին նվազագույն գիտելիքներ, ինչպես նաև պետք է կրճատվեր տեխնիկական մասնագիտացումների համար պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը։

Ջորջ Սորոսի հիմնադրամն ամբողջությամբ լծվեց Ռուսաստանի կրթական համակարգի արմատական փոփոխությունների իրագործմանը՝ հոգում էին թե ֆինանսական ծախսերը, թե իրագործման համար մասնագետների տրամադրումը։ Սորոսի հիմնադրամին Ռուսաստանում հաջողվել էր ստեղծել կրթական ոլորտում գործուն ցանց, որը մանկապարտեզից սկսած ազդեցություն էր ունենում կրթական ամբողջ գործընթացի վրա։

Փաստացի, տարիներ անց մասնագետները հիմնավոր ապացուցեցին, որ խորհրդային կրթական մոդելն ամենահաջողվածն էր, սակայն մինչ այդ Ռուսաստանի կրթական համակարգից ամբողջովին հանվել էր խորհրդային կրթական մոդելի կիրառումը։ ՌԴ կրթական ոլորտի արմատական փոփոխությունների, որոնց արդյունքում քանդվեց արդյունավետ կրթական համակարգը, պատասխանատուն հենց Ջորջ Սորոսի հիմնադրամն էր։ Մինչ օրս ՌԴ-ն ձեռնարկում է միջոցներ կրթական համակարգն ուշքի բերելու ուղղությամբ։

Նշեմ, որ այսօր Սորոսի հիմնադրամի գործունեությունը ՌԴ-ում արգելված է ։

Շուտով կանդրադառնամ նաև այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում Սորոսի հիմնադրամը վերջնականապես քանդել ՀՀ կրթական համակարգը»:

Նույն շարքից