Միջազգային Քաղաքականություն 

Օբաման դեմ է Միջազգային քրեական դատարանին Պաղեստինի անդամագրմանը

analitik.am

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահ Օբաման հանդես է եկել է Միջազգային քրեական դատարանին Պաղեստինի անդամակցության դեմ:

Այդ մասին հայտնել են Սպիտակ տան ադմինիստրացիայից, նշելով, որ ԱՄՆ-ը Պաղեստինի անդամագրումը միջազգային դատարանին կառուցողական քայլ չի համարում: Այդ հարցի շուրջ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իսրաելի վարչապետի հետ, որում շեշտել է, որ Պաղեստինը դեռեւս միջազգային ճանաչում չի ստացել:

 

Հիշեցնենք, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը 2014թ.-ի դեկտեմբերի 31-ին ստորագրել էր Հռոմի կանոնակարգը, որը ճանապարհ էր հարթում Պաղեստինին անդամագրվել Միջազգային քրեական դատարանին:

 

 

 

 

 

Նույն շարքից