Հասարակություն 

Որո՞նք են սիրո դրսևորման 5 գլխավոր ձևերը

Մարդիկ կարող են վստահ չլինել իրենց ընտրյալի զգացմունքներում, քանի որ միմյանց հետ խոսում են սիրո տարբեր «լեզուներով»:

Կանայք հաճախ սկսում են կասկածել իրենց ընտրյալին, քանի որ չեն կարողանում ճիշտ ընկալել նրանց այս կամ այն խոսքն ու արարքը: Այս մասին խոսել է հոգեբան Ալեքսանդր Շախովը:

Ըստ նրա՝ թյուրըմբռնումն առաջանում է այն բանի հետևանքով, որ սիրո արտահայտման համար մարդիկ տարբեր «լեզուներ» են գործածում: Բայց այդ «լեզուները» ընդամենը 5-ն են՝ բառերի, ժամանակի, նվերների, օգնության և հպումների:

Բառերի ձևով սեր դրսևորող մարդիկ իրենց զգացմունքներն արտահայտում են աջակցող խոսքերով և հաճոյախոսություններով: Երկրորդ տիպի լեզվով խոսողները ամեն ինչ անում են իրենց սիրելիին հնարավորինս շատ ժամանակ տրամադրելու համար: Ընդ որում՝ եթե տղամարդը լսում է կնոջ խնդիրների մասին մոտ կես ժամ, կարելի է դա գնահատել որպես սիրո արտահայտման ժամանակային ձև:

Կան մարդիկ էլ, որոնց համար սիրո լավագույն արտահայտումը նվերներ անելն է: Նման մարդիկ աշխատում են սիրելիի հանդեպ իրենց  հոգատարությունը ցույց տալ տարբեր իրերի միջոցով, որոնք կարող են բարձրացնել ընտրյալի տրամադրությունը: 4-րդ տեսակի մարդիկ արտահայտում են իրենց զգացմունքը օգնություն ցուցաբերելու և աջակցելու միջոցով: Սովորաբար դա ընկալվում է  որպես պարտադիր պայման, մինչդեռ դրանով մարդը արտահայտում է իր սերը: Եվ վերջապես, որոշ մարդիկ էլ իրենց սերն արտահայտում են հպումների միջոցով:

Հոգեբանն ընդգծել է, որ մարդիկ հաճախ ընկալում են միայն այդ լեզուներից որևէ մեկը և անտեսում սիրո մյուս դրսևորումները, ուստի իրենց թվում է, թե իրենց հանդեպ զգացմունքները սառել են: Հոգեբանը խորհուրդ է տալիս հետևել ընտրյալի քայլերին՝ հասկանալու համար, թե որ դրսևորումն է նրան բնորոշ:

Նույն շարքից