Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Զորավան գյուղի մոտակայքում

analitik.am

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զորավան գյուղի մոտակայքում գտնվող այգում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել 20 պտղատու ծառ:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 8 հրշեջ-փրկարար և Զորավան գյուղի 30 բնակիչ:

Նույն շարքից