Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփի՝ Ռոքիի կերպարում հրապարակած նկարը քննադատության է արժանացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում նկար է հրապարակել, որտեղ ֆոտոշոփ ծրագրի միջոցով իրեն ներկայացրել է Ռոքիի կերպարում:

Սոցցանցում նախագահի նկարը տարակարծությունների է արժանացել: Որոշ օգտատերեր հիացել են նրա նկարով, իսկ շատերն էլ ծաղրել են նախագահին՝ պատասխան լուսանկար հրապարակելով և գրառում կատարելով՝ ակնկալիք/իրականություն:

Եղել են նաև մարդիկ, որոնք ամոթանք են հնչեցրել Թրամփի հասցեին՝ նրա նկարը անվանելով ազգի խայտառակություն:

Նույն շարքից