Իրավապահները հայտնել են Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիական անվտանգության գոտում իրականացվող հնարավոր մահապատիժների և այլ հանցագործությունների մասին: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Իրավապահների տեղեկություններով՝ թուրքական խմբավորումները մեղադրվում են տեղի բնակչության, մասնավորապես քուրդերի դեմ իրագործած ռազմական հանցագործությունների մեջ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով HRW-ի դիտորդական խորհրդի գործադիր տնօրեն Սառա Լիա Ուիթսոնը նշել է, որ «թուրքական խմբավորումները, որոնք անվտանգության գոտու տարածքը վերահսկելու համար են կարգվել, իրենք են անարգություններ թույլ տալիս քաղաքացիական անձանց նկատմամբ»: Նա պատմել է մահապատիժների առանձին դեպքերի, ավարառության և փախստականներին իրենց տները վերադառնալ արգելելու առկա ապացույցների մասին:
Այս ամենը ռազմական հանցագործություն համարվելու դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվի Անկարան: