Հասարակություն 

Անվճար կտանք նաև նրա 4-ամյա քրոջը․ Համացանցում 500 դոլարով նորածին երեխայի են վաճառքի հանել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանի ոստիկանությունը փնտրում է «Craiglist» կայքում հրապարակված հայտարարության հեղինակին, ով պատրաստվել է 500 դոլարով վաճառել նորածին երեխային: Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Վաճառվում է նորածին երեխա՝ 500 դոլարով: Երեխան երկու շաբաթական է: Նա քնում է, գիշերը չի աղմկում: Կաթը և հագուստը կլինի երեխայի հետ: Կարող ենք անվճար տալ նաև նրա 4-ամյա քրոջը»,-ասված է հայտարարության մեջ, որը հայտնվել է կայքում նոյեմբերի 22-ին:

Ներկայումս վաճառքի մասին հայտարարությունը հեռացված է: Ոստիկանները քննություն են իրականացնում՝ պարզելու համար արդյո՞ք իրական է եղել հայտարարությունը և ով է դրա հեղինակը:

Հանցագործին հայտնաբերելու համար ոստիկանությունը մտադիր է ստուգել տվյալները համակարգիչներից:

Նույն շարքից