Մեհրիբան Ալիևան երազում է Արցախում ադրբեջանական մուղամ լսելու մասին: Այս մասին նա գրառում է արել Telegram-ի իր պաշտոնական էջում։
«Մեր միակ երազանքը Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիկեստե (մուղամ) լսելն է»,- գրել է նա:
Նշենք, որ Մեհրիբանը, բացի Իլհամ Ալիևի կինը լինելը, նաև Ադրբեջանի փոխնախագահն է և շատերի կարծիքով՝ երկրի փաստացի ղեկավարը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե շանս են տվել Հայաստանի իշխանություններին՝ կրկին պահանջելով ապամոնտաժել Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը:
Ինչպես երևում է, հարևան երկրում այր ու կին անհանգիստ են քնում գիշերները: