Քաղաքականություն 

Անկարան հարված է հասցնում գյուլենականների հեղինակությանը Ադրբեջանում

analitik.am

Թուրքիայում իշխող քաղաքական ուժը` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), ջանք է թափում, որպեսզի սևացնի գյուլենական համայնքի համբավը արտերկրում, մասնավորապես Ադրբեջանում: Նման տեսակետի հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Ռոտահաբեր» լրատվակայքը, փոխանցում է «Ermenihaber»-ը:


«Գյուլենական դպրոցները փակել տալ ձգտող թուրքական իշխանությունը Ադրբեջանում քարոզչություն է անում այն մասին, թե գյուլենականները աջակցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ թեզերին»,- գրում է նույն աղբյուրը: Այդ առումով լրատվամիջոցը պատահական չի համարում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության լայն արձագանքն ադրբեջանական մամուլում: Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ գյուլենականները աջակցություն են ցույց տալիս ցեղասպանության ճանաչման համար հայերի իրականացրած լոբբինգին: Ըստ աղբյուրի` Չավուշօղլուի այս հայտարարությունը նպատակ ուներ Ադրբեջանում ձևավորել այն ընկալումը, թե գյուլենականները հայերին զորակցում են ցեղասպանության հարցում:


Լրատվամիջոցի հավաստմամբ` նշյալ քարոզչությունն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակարդակով: Եվ նա պետական բոլոր հաստատությունները լծել է այդ գործին:

 

Նույն շարքից