Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի բնակիչների հետ հանդիպման ընթացքում խորհուրդ է տվել չկենտրոնանալ Ուկրաինայի թեմայի վրա, այլ մտածել իրենց մասին: Այդկերպ, պետության ղեկավարը սոլիդարություն է հղել այն տեսակետին, որ ուկրաինական հիմնախնդիրը սկսել է չափազանց շատ տեղ զբաղեցնել ռուսական հեռուստաալիքների եթերում, և ընդհանուր առմամբ, ռուս հասարակության մեջ:
«Ինչո՞ւ եք անընդհատ խոսում Ուկրաինայի մասին, պետք է մտածեք նաև ձեր մասին»,-ասել է նա բնակիչներից մեկին։
Հանդիպման մյուս մասնակիցներն աջակցել են Ռուսաստանի նախագահի դիրքորոշմանը․ «Իսկապես, բավական է»,-ասել են նրանք։