Լեհ պատգամավոր Քշիշտոֆ Բոսակն ասել է, որ Լեհաստանը պետք է վերանայի իր միջազգային քաղաքականությունը և դադարեցնի զայրացնել ռուսներին։ Այս մասին վերջինս հայտարարել է «Rzeczpospolita» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։
«Մեր գրեթե բոլոր քննարկումները միջազգային քաղաքականության վերաբերյալ ուղղված է Ռուսաստանին: Մինչդեռ Ռուսաստանը մեծ քաղաքական հետաքրքրություն ունի և շատ ավելի գլոբալ քաղաքականություն է վարում, քան Լեհաստանը: Կարծում եմ, որ մենք պետք է կանգ առնենք Լեհաստանի միջազգային քաղաքականության մեջ, պետք է առաջնորդվենք ոչ թե վախով, այլ սեփական շահերով: Մեր խնդիրը մեր սեփական անվտանգությունն է, ոչ թե ռուսներին զայրացնելը»,-շեշտել է քաղաքական գործիչը:
Նա նաև քննադատել է իշխանությունների քաղաքականությունը երկրում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես, Բոսակը նշել է, որ Միացյալ Նահանգները «բարեգործությամբ» չի զբաղվում, և Լեհաստանը պետք է իր հաշվին պահպանի ամերիկյան բազաները:
Պատգամավորը նշել է նաև, որ Սառը պատերազմի ժամանակներն անցել են, և այժմ անհրաժեշտ են գործարքներ։