Հասարակություն գլխավոր 

Սիրելի մայրեր, տեր կանգնեք ձեր բալեքին, որովհետև կորստից հետո մենք անտեսվում ենք կառավարության կողմից. Որդեկորույս մայրերը կրկին կառավարության մոտ են

Եղանակային վատ պայմանները չեն խանգարել որդեկորույս մայրերին կրկին հավաքվել կառավարության մոտ ու բողոքի ակցիա անել:

Լրագրողների հետ զրույցում Մարագարիտա Խաչատրյանը հայտնեց, որ դիմել էին կառավարությանը, որպեսզի կիրառվեն չափորոշիչներ. «Որ չափորոշիչով Մարտի 1-ի զոհերի համար տրամադրել են 30 միլիոն դրամ, նույն չափորոշիչը թող կիրառեն զոհվածների մայրերի մասով: Արդեն անցել է 4 ամիս: Ես առաջարկել եմ, որ պատշաճ թոշակ լինի միակ կերակրողից զրկված մայրերի համար, որպեսզի նրանք կարողանան ապահովել իրենց ապրելակերպը։ Անցել է բավականին ժամանակ: Ասում են, որ վարչապետն այստեղ չէ, բայց մենք վարչապետի համար չենք եկել»:

Խաչատրյանը հիշեցրեց, որ նույն այսօրվա կառավարությունը քննարկեց ու նախագիծ ընդունեց՝ 30 միլիոն տրամադրելով Մարտի 1-ի զոհերին, սակայն անտեսում են զոհվածների մայրերին. «Մեր պահանջը տեղին է: Թող զոհվածների ընտանիքների նկատմամբ կիրառեն նույն չափորոշիչները, ինչը Մարտի 1-ի դեպքում»:

Տիկին Խաչատրյանը հայտարարեց, որ մինչև վերջ գնալու են, որպեսզի իրենց հարցին լուծում տրվի. «Շատ վիրավորական է, որ երկիրն ու կառավարությունն անտեսում է: Սիրելի մայրեր, քույրեր, ուշիուշով հետամուտ եղեք ձեր բալեքին, որովհետև կորստից հետո ոչ մեկը մեզ տեր չի կանգնում: Մեր տղերքին կորցնելուց հետո մենք անտեսված ենք կառավարության ու իշխանության կողմից»:

Նույն շարքից