Հասարակություն 

Իրաքում ցուցարարները հրկիզել են Իրանի հյուպատոսության շենքը

Ցուցարարները հրկիզել են Իրաքի հարավում գտնվոող Նաջաֆ քաղաքի իրանական հյուպատոսության շենքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Shafaq-ին։

Ավելի վաղ ականատեսները հայտնել են, որ Նաջաֆում Իրանի հյուպատոսության մոտ անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում տասնյակ ցուցարարներ են վիրավորվել: Ըստ անվտանգության աղբյուրի՝ տուժածների թիվը գերազանցել է 80 մարդը:

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները ներխուժել են հյուպատոսության շենք և հրդեհել այն։

Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբեր ամսին։ Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը, կոռուպցիայի դեմ պայքար, գործազրկության հարցի լուծում և ապրելու համար ավելի բարեկեցիկ պայմաններ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների և անկարգությունների արդյունքում զոհվել է ավելի քան 300 մարդ, տուժածների թիվը հասել է 15 հազարի:

Նույն շարքից