Իրավապահները Դաղստանում կազմակերպված հանցավոր խումբ են վնասազերծել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Նշվում է, որ խմբավորման կազմում եղել է ավելի քան 250 անձ, այդ թվում նաև այդ պահին ՆԳՆ գործող աշխատակիցներ, Փաստաբանական պալատի փաստաբաներ, ահաբեկչական ընդհատակի անդամներ:
ՌԴ ԱԴԾ-ի տեղեկություններով հանցախումբը կապ ունի 2007-15 թվականներին Դաղստանում և Մոսկվայում տեղի ունեցած մի շարք գործարարներ, իրավապահների սպանությունների, առևանգումների, շորթումների, գողությունների և այլ հանցագործությունների հետ:
Պարզվել է նաև, որ հանցախումբը 1998 թվականին ահաբեկչություն է կատարել Մախաչկալայում, ինչի արդյունքում զոհվել են տասնյակ մարդիկ:
ԱԴԾ-ից հայտնում են, որ հանցագործությունների հիմնական կազմակերպիչներն ու կատարողները ձերբակալված են: