Հասարակություն 

Շոգ է. Կառավարության նիստում ԱԻ նախարարն անսպասելի առաջարկություն արեց. Հնչեց ծիծաղ

Կառավարության նիստը շարունակվում է: Գործադիրը սկսել է ռազմավարությունների քննարկման շարքը: Առաջին ռազմավարությունը Ֆինանսների նախարարության 2019-23 թվականների գործողությունների ծրագիրն էր, որը ֆիննախ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց մոտ 40 րոպե:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունների ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ասաց, որ առաջարկություն ունի. «Շոգ է»,-հայտարարեց նա:

Դահլիճում լռություն տիրեց: Տպավորություն էր, որ նախարարի խոսքերը միանգամից չհասկացվեցին:

«Այստեղ, որ նստած ենք հիմա, շոգ է: Առաջարկում եմ թուլացնել մի քիչ»,-կրկնեց նախարարը:

Նախարարի առաջարկությունից հետո նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ծիծաղեց և առաջարկեց քվեարկել հարցն ու անցնել հաջորդ հարցի քննարկմանը:

 

Նույն շարքից