Հայաստան Քաղաքական 

Սուրեն Պապիկյանը վերադառնալուց հետո երեք օր ժամանակ կունենա

Սուրեն Պապիկյանին և Արմեն Ղազարյանին Շվեյցարիայի Համադաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրվել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին 2019 թվականի դեկտեմբերի 16-18-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Փախստականների գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Սուրեն Պապիկյանի և Արմեն Ղազարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Նույն շարքից