Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդը որոշել է ցրել երկրի խորհրդարանը:
Որոշումը հիմնավորվում է նրանով, որ գործող խորհրդարանը չի համապատասխանում երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի դուրս է մնում երկրում կատարվող բարեփոխումներից:
Խորհրդարանը ցրելու հարցը քննարկվելու է նոյեմբերի 29-ին կայանալիք նիստում:
Նշենք, որ հարևան երկրում այսօրվա խորհրդարանն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 1-ին: