Հասարակություն 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցում՝ №56 դպրոցի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՃՈ-ից:

Փոփոխության արդյունքում Հրաչյա Քոչարի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Նույն շարքից