Քաղաքականություն 

Էրդողանն իր 16 զինվորներով մամուլում ու սոցկայքերում ծաղրի առարկա է դարձել

analitik.am

Թուրքիայի նորակառույց նախագահական պալատում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի դիմավորման արարողությունը հայտնվել է թուրքական ու միջազգային մամուլի քննադատության թիրախում, փոխանցում է Ermenihaber-ը:


Նախագահական պալատի աստիճանների վրա երկու շարքով կանգնած են եղել պատմության տարբեր ժամանակների 16 թյուրքական պետությունների զինվորականների հանդերձներով պատվո պահակախմբի զինվորներ, որոնց միջով Էրդողանն իջել է աստիճաններն ու դիմավորել Աբասին:


Տեսարանը բավական զավեշտալի է ստացվել՝ արժանանալով նույնիսկ ազգայնականթուրք պատգամավոր, Թուրքիայի պատմական ընկերության նախկին նախագահՅուսուֆ Հալաչօղլուի քննադատությանը: Վերջիս սոցցանցում տեղադրել է լուսանկարըայն որոկելով խայտառակությու:


Թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ անգլիական TheGuardian թերթը, անդրադառնալով այս թեմային, գրել է. «Էրդողանն Աբասին դիմավորելէ օսմանյան կրկեսում»:

 

 

Նույն շարքից