Միջազգային Քաղաքականություն 

Ավելի լավ է Արևմուտքը մոռանա բոլորին իր կամքը թելադրելու սովորությունը․ Լավրով

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանի Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ​​ակադեմիայում իր ելույթի ընթացքում ասել է, որ արևմտյան երկրների շատ առաջնորդներ վարում են հնացած քաղաքականություն, ինչն էլ սրում է Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, ավելի լավ է Արևմուտքը մոռանա բոլորին իր կամքը թելադրելու սովորությունը:

Միևնույն ժամանակ, Լավրովն ասել է, որ որոշ գործընկերներ պահանջում են Մոսկվայից իրականացնել Մինսկի համաձայնագրերը, բայց դա անհնար է, քանի որ Ռուսաստանն այդ համաձայնագրերում նշված չէ։

Լավրովը նաև ավելացրել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների որոշ հայտարարություններ կարող են մեկնաբանվել որպես Մինսկի համաձայնագրերից հրաժարում:

Նույն շարքից