Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակեց այն մարդկանց ու կազմակերպությունների անունները, որոնք նվիրատվություն են արել Երևանին: Ցանկ, սակայն, ամբողջական չէ:
Հրապարակումից հայտնի է դառնում, որ Երևանին 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 է նվիրել «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և նրա խոսնակ Հակոբ Կարապետյանը մի քանի անգամ հայտարարեցին, որ Ալեքսանյանը որևէ նվիրատվություն չի արել քաղաքին, իսկ խոսնակը նույնիսկ հայտարարեց, որ Ալեքսանյանի հետ կապակցված այն ընկերությունները, որոնց մասին հանրությունը տեղյակ է, դրանք ևս որևէ նվիրատվություն չեն արել::
իսկ թե որքանով է հանրությունը տեղյակ Ալեքսանյանի ու «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կապին, թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: