Քաղաքականություն 

Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի. Սեյրան Օհանյան

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին Գյումրիում անցկացրել է փակ խորհրդակցություն և հանդիպում ուժային կառույցների ներկայացուցիչների, կայազորերի զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա հայտարարել է, որ բանակը պետք է  առանձնանա համարձակ  մարդակենտրոն սկզբունքներով, որտեղ սպառազինության հետ մեկտեղ, մարդն է կարևոր առաջին հերթին՝ զինվորական դրույթների գերազանց տիրապետմամբ:

«Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի՝ դա լինի քաղաքացի թե՛ զինվորական  և յուրաքանչյուր զինվորական թե՛ քաղաքացիական կառույցի ղեկավար պետք է հրամանատար լինի իր տեղում՝ պատրաստ թե՛ զինվորական, թե քաղաքացիական տարբեր կազմակերպություններն  իր հետևից տանելու և մեր երկրի անվտանգությունն  ու զարգացումն ապահովվելու համար»,- ավելացրել է նախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարը նաև անդրադարձել է բանակում մարդկային հարաբերությունների, սպայի կեցվածքին, ժողովրդի՝ բանակի հանդեպ ծառայության նկատմամբ մակարդակի բարձրացմանը, պատմական ավանդույթների փոխանցման անհրաժեշտության  և այլ հարցերի:

 

 

Նույն շարքից