Հասարակություն 

Երևանին աղբատարներ ու «Կամազ»-ներ նվիրած ՍՊԸ-ի սեփականատերը 3 տարի առաջ 123.872 դրամի համար դատարանում էր հայտնվել

Երևանի քաղաքապետարանին 10 հատ MK-1541-14 (ԳԱԶ) աղբատար, 2 հատ KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48  աղբատար և 2 հատ KO440B1-01 2 ԿամԱԶ-65115-3081-50 նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ի սեփականատերը 2015 թվականին «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունից ապառիկով գնել է Nokia 603 հեռախոս և գումարը չի վճարել։

Դատալեքս համակարգից տեղեկանում ենք, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մանիջոյանը կնքել է ընկերության կողմից տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր, որով վերջինիս ամսական կտրվածքով հավասարաչափ մասերով վճարելու պայմանով տրամադրվել է հեռախոս Nokia 603: Մատուցված հեռախոսակապի ծառայությունների և տրամադրված սարքավորման դիմաց Մանիջոյանը չի վճարել։

«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Մանիջոյանի, և որոշում է կայացվել բռնագանձել 123.872 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, ինչպես նաև 2.478 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ընդամենը` 126.350 ՀՀ դրամ:

Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվել, որ 2015 թվականին 126 000 ՀՀ դրամ մուծել չկարողացող ՍՊԸ-ի սեփականատերն արդեն 2019-ին խոշոր նվիրատվություն է կատարում Երևանի քաղաքապետարանին։

Նույն շարքից