Հասարակություն 

Պարզ է, որ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակն ընտանեկան բռնությունը կանխարգելելը չէ. Բուլղարացի պատգամավոր

Երբ մենք պետք է ընտրություն կատարենք օտարերկրյա կանոնների և մեր ազգային արժեքների միջև, մենք ընտրում ենք ազգային արժեքները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը՝ ներկայացնելով Ստամբուլյան կոնվենցիայի մասով բուլղարական փորձը, փոխանցում է News.am-ը:

«Որպես Բուլղարիայի սոցիալական կուսակցություն մենք հանդիսանում ենք Եվրոպական սոցիալիստական կուսակցությունների դաշինքի անդամ, որը Ստամբուլյան կոնվենցիայի ետևում կանգնած կուսակցությունն է։

Երբ մենք սկսեցինք պայքարը կոնվենցիայի դեմ, դաշինքը 4 պատվիրակություն ուղարկեց, որ մենք ընդունենք այդ փաստաթուղթը։ Իհարկե մենք չէինք կարող դա անել։

Առանց որևէ որոշման Բուլղարիայի ինստիտուտները պաշտոնական փաստաթղթերում սկսեցին գրել ոչ թե հայր կամ մայր, այլ ծնող 1, ծնող 2, բայց բողոքների և ցույցների շնորհիվ այդ գործընթացը դադարեց, սակայն Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու համար ճնշումը չդադարեց։

10 օր առաջ Եվրոկան խորհրդարանը քվեարկեց, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ որը չի վավերացրել կոնվենցիան, պետք է վավերացնի։ Սակայն ամբողջ ժողովուրդը դեմ է կոնվենցիայի վավարեցմանը և կարծում եմ՝ ԵՄ-ն տանուլ կտա։

Բուլղարական փորձը կարևոր է, որը ցույց է տալիս, թե երկրները, որոնք դեմ են կոնվենցիային, ինչ պետք է անեն։ Մեզ հաջողվեց միավորել տարբեր կազմակերպությունների և անհատների, ակտիվիստների, եկեղեցուն և կանգնեցրեցինք այդ փաստաթուղթը, որովհետև երբ մենք պետք է ընտրություն կատարենք օտարերկրյա կանոնների և մեր ազգային արժեքների միջև, մենք ընտրում ենք ազգային արժեքները»,-նշել է նա։

«Մենք չենք ցանկանում կանանց ծեծել, մենք ունենք ընտանեկան բռնության դեմ օրենք։ Պարզ է, որ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակը ընտանեկան բռնությունը կանխարգելելը չէ, այլ գենդերային գաղափարախոսությունը դպրոցներում ներդնելը»,-ասել է նա։

Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորը շեշտել է՝ իրենք գեյերի, տրանսգենդերների դեմ չեն․ «Մենք կարծում եմ լավ օրենքներ ունենք, որ նրանց իրավունքները պաշտպանում են, մենք Ստամբուլյան կոնվենցիայի կարիքը չունենք»։

Նույն շարքից