Բիզնես Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինան պատրաստ է վերսկսել գազի հարցով բանակցությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ. Յուրի Պրոդան

analitik.am

Ուկրաինան պատրաստ է ցանկացած պահի վերականգնել գազի հարցով եռակողմ բանակցությունները Ռուսաստանի և Եվրամիության հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էտինգերի հետ նադիպմանն ընդառաջ:

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր խորհրդակցությունները և բանակցությունները: Ցանկացած պահի պատրաստ ենք վերսկսել բանակցությունները, ինչի մասին մտադիր ենք զրուցել Գյունտեր էտինգերի հետ», - աել է Պրոդանը Բրյուսելում: 

Եվրահանձնաժողովը հաստատում է ՌԴ-Ուկրաինա-ԵՄ ներկայացուցիչների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը, սակայն ամսաթիվը դեռևս չի հաստատվել:

Նույն շարքից