Կար մի ոչ անհայտ անձ, ով առաջարկել է նվիրատվություն անել որոշակի գույք՝ դրա դիմաց ցանկանալով քաղաքի որևէ հատվածում գովազդային բաներ տեղադրել, սակայն առաջարկը մերժվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Կարապետյանն այդ անձի անունը չասաց, սակայն նշեց, որ նման դեպքեր էլի են եղել:
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտարարեց, որ որևէ մեկից նվեր չեն ընդունում ինչ-որ պայմանի դիմաց՝ հավելելով, որ քաղաքապետարանը սիրով է ընդունում բոլոր նվիրատվությունները, քանի որ դրանք օգնում են Երևանին:
Ինչ վերաբերում է կոնկրետ Սամվել Ալեքսանյանին, Մարությանի խոսնակն ասաց, որ չեն խորշում նրանից նվեր ընդունելու, անձամբ նրանից որևէ նվեր չընդունելու պատճառ այս պահին չկա: