Քաղաքական Բարի օր 

ԿԳՄՍՆ-ում գաղտնի նոր կրթական ծրագրեր են մշակում. Ինչու են պրոֆեսիոնալ կադրերին ապօրինի ազատում աշխատանքից

Analitik.am-ի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարությունից մարդկանց ապօրինի ազատում են աշխատանքից։ Աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել, իսկ ովքեր էլ չեն համաձայնվում, ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնց պարագայում անհնար է շարունակել աշխատանքը նախարարությունում։

Ըստ մեր աղբյուրի, նախարարությունից ազատում են հիմնականում պրոֆեսիոնալ կադրերին, ովքեր դեմ են արտահայտվում նախարարության որդեգրած քաղաքականությանը։

Մեր տեղեկություններով, նախարարությունում մշակում են նոր կրթական ծրագրեր, որոնց համաձայն ուսումնական հաստատություններից ամբողջովին կհանվի հայրենասիրական և ազգային տարրեր պարունակող առարկաները։

Հաշվի առնելով նախարարության շուրջ ստեղծված աղմուկը՝ փորձ է արվում դա իրագործել գաղտնի՝ առանց հանրայնացնելու, հետևաբար ազատում են նաև բոլոր այն աշխատակիցներին, ովքեր տեղեկություններ են դուրս հանում նախարարությունից։

 

Նույն շարքից