Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ՝ Ամանորյա տոնավաճառի տնակ-կրպակների օգտագործման իրավունքի համար

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ կարապետյանն իր էջում գրում է.

«Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ՝ Ամանորյա տոնավաճառի տնակ-կրպակների օգտագործման իրավունքի համար:

Ինչպես տեղեկացրել ենք, Ամանորյա տոնավաճառը (Christmas market) կանցկացվի Երեւանի 2750-ամյակի այգու տարածքում՝ դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 13-ը: Աճուրդի է դրվել 35 տնակ-կրպակ: Եվս հինգը անվճար կտրամադրվեն բարեգործական կազմակերպություններին, որոնց ընտրությունը կկատարվի՝ ըստ ներկայացված ծրագրերի հանրային կարեւորության:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am ինտերնետային կայքում:

Մանրամասները՝
https://bit.ly/34uqpfs»:

 

Նույն շարքից