Միջազգային Քաղաքականություն 

Պորոշենկոն նոր մոբիլիզացիա է հայտարարում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 14-ին կստորագրի հրամանագիր երկրում նոր մոբիլիզացիա իրականացնելու մասին:

Նա նշել է, որ իր այս քայլն ուկրաինական ժողովրդի կողմից հավանության կարժանանա, իսկ մոբիլիզացիան կանցկացվի հաջող:

Բացի այդ Պորոշենկոն հայտնել է, որ անհրաժեշտ է սահմանափակել մարդկանց տեղաշարժը հակամարտության շփման գծում:

Վերջում նա ավելացրել է, որ ինքը շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման ու  մինսկյան համաձայնագրերի իրականացման կողմնակից, ուստի  գործադրելու է անհրաժեշտ քայլեր նպատակին հասնելու համար:

 

 

 

 

 

Նույն շարքից