Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում, բացի Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, մահացել է ևս մեկ մարդ: Ինչպես գրում է Ռուսարմինֆոն, մյուս զոհը Կարապետյանի մորեղբայրն է՝ Տիգրան Տարփոշյանը:
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 28-ին: Պայթյունը որոտացել է գարեջրի գործարանում: