Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ապրիլի 23-ին ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: