ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Բիշքեկում, որտեղ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է Life-ը։
Նշվում է, որ մառախուղի պատճառով Ռուսաստանի Պաշտպանության նախարարի ինքնաթիռը երկու պտույտ է կատարել մինչ Ալմա-Աթե քաղաքում վայրէջք կատարելը։
Հատկանշական է, որ Բիշքեկի և Ալմա-Աթեի միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 200 կմ (մեքենայով ոչ ավելի, քան 4 ժամ):
Բիշքեկի օդանավակայանում հայտնել են, որ վատ եղանակի պատճառով ցանկացել են ՌԴ նախագահի ինքնաթիռը ևս ուղարկել Ալմա-Աթե, սակայն նախագահի օդաչուն ասել է՝ «կիջեցնեմ», և մեծ դժվարությամբ վայրէջք է կատարել։ Այս տեղեկությունը հաստատել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: