Հունգարիան որոշել է չմասնակցել Եվրատեսիլ երաժշտական մրցույթին՝ համասեռամոլության լայնածավալ քարոզչությանը հակազդելու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հունգարիայի Հեռուստատեսության և ռադիոյի պետական հեռարձակման կազմակերպության անանուն զրուցակիցը հաստատել է, որ մրցույթին մասնակցության մերժումը կապված է ԼԳԲՏ համայնքին աջակցության հետ, ինչը վերջին տասնամյակի ընթացքում նույնիսկ անզեն աչքով տեսանելի է:
Հարկ է նշել, որ համասեռամոլության քարոզը Հունգարիայում դատապարտվում է նույնիսկ կառավարության մակարդակով, չնայած՝ ոչ բացահայտ։
Նշվում է, որ Հունգարիան պաշտոնապես դեռ չի շտապում հաստատել մրցույթից հրաժարվելու պատճառները։
Բրիտանական թերթի հարցմանն ի պատասխան հեռարձակող ընկերությունը պատասխանել է հետևյալ կերպ. «2020 թվականին Բուդապեշտում նախատեսվում է աջակցել արժեքավոր ստեղծագործությունները՝ ստեղծված բացառապես հունգարական փոփ երաժշտության տաղանդների կողմից»։