Ռազմական Քաղաքականություն 

Ֆրանսիան երկարաձգել է ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների ժամկետը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ֆրանսիայի խորհրդարանը երկարաձգել է իր ռազմաօդային ուժերի ԻՊ-ի դեմ ձեռնարկվող ռազմական գործողությունների ժամկետը:

 

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, ֆրանսիական օդուժը պետք է շարունակի ռազմական հարվածներ հասցնել ԻՊ-ի հենակետերին, քանի որ երկիրը դեռեւս չի ավարտել միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարը:

 

Նախագծի օգտին քվեարկել են 468 պատգամավորներ, մեկ պատգամավոր դեմ է քվեարկել, իս 13-ը՝ ձեռընպահ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը իր դաշնակից երկրների հետ 2014թ.-ի սեպտեմբերի 23-ից իրականացնում է Սիրայի ու Իրաքի տարածքները զավթած ԻՊ-ի դիրքերի ավիոհարվածները:

 

 

Նույն շարքից