Ռուսաստանի տարածքում Roshen հրուշակեղենի արտադրանքի վաճառքը կարող է նպաստել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի գրավմանը: Այս մասին NewsOne հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Ռոզենկոն:
Այսպես նա արձագանքել է լրագրող Յուրի Մոլչանովի այն հարցին, թե ինչու Ուկրաինան չի կարող Ռուսաստանից գազ գնել, մինչդեռ ուկրաինական արտադրության ապրանքները, մասնավորապես Roshen կոնֆետները կարելի է գնել ցանկացած ռուսական քաղաքում:
Այսպիսի դիրքորոշումը Ռոզենկոն անվանել է տնտեսական էքսպանսիա: Նրա խոսքով՝ Ռուսաստանում վաճառքից եկող ուկրաինական ընկերության եկամուտները մտնում են Ուկրաինայի պետական բյուջե: «Եկե՛ք գրավենք Ռուսաստանը մեր արտադրանքով», - կոչ է արել Ռոզենկոն: