Քաղաքականություն 

Եվրոպոլը նախազգուշացրել է հնարավոր նոր ահաբեկչության մասին

analitik.am

Առաջիկա օրերին Եվրոպայում կարող է նոր ահաբեկչություն տեղի ունենալ։  Այս մասին հայտարարել է Եվրոպոլը՝  նախազգուշացնելով հունական ոստիկանությանը:


Փարիզում ահաբեկչություններից հետո ահաբեկիչների նոր հարձակումների  մասին նախազգուշացրել և հայտարարել են նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունները։ Նրանք  տեղեկություններ են ստացել, որ ահաբեկչական չորս խմբավորումներ ներթափանցել են Եվրոպայի երկրներ՝ որպես փախստականներ, հաղորդել է Sky հեռուստաալիքը։


Վտանգին առավել ենթակա երկրների թվում հիշատակվում են Բելգիան, Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան։


Ըստ տվյալների՝ հարվածը պատրաստում են չորս կամ հինգ իսլամիստներ, ընդ որում՝ նրանք մտադիր են այն իրականացնել միչև հունվարի 17-ը։

Նույն շարքից