Հասարակություն 

Ամենատարեց ամերիկուհին մահացել է 114 տարեկան հասակում

CBS-ը հայտնում է, որ մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ 114-ամյա Ալելիա Մերֆին:

Մերֆին ծնվել է Հյուսիսային Կարոլինայում 1905 թ.: 21 տարեկան հասակում նա տեղափոխվել է Նյու-Յորք և բնակություն հաստատել Գարլեմում, որն այն ժամանակ համարվում էր աֆրոամերիկական մշակույթի կենտրոնը:

Մերֆին համարվել էր ամենատարեցը 2019 թ. 114-ամյա Լեսսի Բրաունի մահից հետո: Նա իր կյանքի վերջին տարիներն ապրում էր օգնականի և թոռան հետ:

«Հավատացե՛ք Աստծուն և պարկե՛շտ եղեք», - ասել է Մերֆին՝ բացահայտելով իր երկարակեցության գաղտնիքը: Նա աշխատում էր ճիշտ սնվել, չէր օգտագործում ալկոհոլ և զբաղվում էր սպորտով: Սակայն նրա թուլություններն էին պաղպաղակը, շոկոլադը և գազավորված ըմպելիքները:

Նույն շարքից