Քաղաքականություն 

ՌԴ ՊՆ-ն մտադիր է խստորեն պատժել Գյումրիի ռազմաբազայի հրամանատարությանը. Коммерсант

analitik.am

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորը պնդում է, որ հանցագործությունը կանխամտածված չի եղել: Այս մասին գրում է ռուսական Коммерсант-ն՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանին օրերս ձերբակալված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, ով  Գյումրիում  7 հոգանոց ընտանիքի 6 անդամների սպանության գլխավոր կասկածյալն է:


Ըստ պարբերականի՝ Պերմյակովը Հայաստանին չի հանձնվելու: Նրա գործը քննելու է երկու երկրների իրավապահներից բաղկացած մարմինը:


 «ՌԴ  պաշտպանության նախարարությունը մտադիր է խստորեն պատժել ռազմաբազայի հրամանատարությանը, որտեղ ծառայել է զինծառայողը՝ ընդհուպ մինչև նրա հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկել»,- գրում է պարբերականը:


 Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում. սպանվել է միևնույն ընտանիքի 6 անդամ։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել մինչև 1 տարեկան փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Նույն շարքից