Քաղաքական Միջազգային 

Իրաքը ներողություն է խնդրել Իրանից

Իրաքի արտգործնախարար Մուհամմեդ ալ-Հակիմը հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆից Իրաքի հարավային մասում գտնվող Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա ցուցարարների գործած հարձակման համար: Նա նշել է, որ հատուկ պաշտպանության տակ կառնվեն դիվանագիտական հաստատությունները և իրանցի դիվանագետները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել էր, որ Թեհրանը բողոք է հայտնել Բաղդադին Իրաքում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակում գործելու համար:

Նույն շարքից