Հայաստան Քաղաքական 

Իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ. Ովքե՞ր են «իրենք»-ը, որ չեն ցանկանում Գևորգ Կոստանյանի վերադարձը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, քանի որ նա ՀՔԾ-ի սահմանած 48 ժամվա ընթացքում չի ներկայացել հարցաքննության։ Խոսքը Մարտի 1-ի գործով նրան առաջադրված մեղադրանքի մասին է։

Կոստանյանը հայտարարել էր, որ դասախոսում է Մոսկվայում և կգա ուսումնական պրոցեսի ավարտից հետո։ Երեկ նա մեզ ասաց, որ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի որոշումը․ «Բայց մի էական տարբերություն կա՝ իրենք մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, բայց ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական»։

Այդուհանդերձ, պատրաստվո՞ւմ է վերադառնալ Հայաստան։ «Ես միանշանակ պատրաստակամություն հայտնել էի և ասել էի՝ երբ եմ վերադառնալու, բայց իրենց նպատակը մեկն է՝ իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից