Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Աիվը հեռացել է ընկերությունից: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Նշվում է, որ Աիվն ընկերությունում աշխատել է 1992 թվականից, իսկ սարքավորումների դիզայնով սկսել է զբաղվել 1996 թվականից:
Ըստ պորտալի, այժմ Apple ընկերության արտադրանքի դիզայնի համար նոր պատասխանատուն կդառնա Ջեֆ Ուիլյամսը: