Հասարակություն 

Կխնդրեի որոշ պատգամավորների, որ իրենք զբաղվեն և կնոջը մի սուտի «գողականի» մոտ ուղարկեն. Իմ քայլի պատգամավոր

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրու է.

«Երբեմն նույնիսկ անհույս է թվում, բայց հասնելու ենք մեր նպատակին

Կլինի մի ամիս, երբ մի հրապարակում աչքովս ընկավ, որում քաղաքացու կողմից բարձրաձայնվում էր, որ Գյումրու սոցծառայության տարածքային բաժիններից մեկում տեսուչը քաղաքացու ընտանիքի անդամի անունով կեղծ նպաստ էր ձևակերպել և ամիսներ շարունակ ստացել այդ գումարը։

Քաղաքացին վերջում գրել էր, որ պատասխանատու է յուրաքանչյուր բառի համար և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ներկայացնել ապացույցներ։

Նյութը ուղարկեցի համապատասխան մարմիններին, իսկ տիկնոջը գտա սոց. կայքով, ներկայացա և գրեցի, որ չանհանգստանա, այդ ամենին ընթացք եմ տվել։

Ցավալին այն է, որ կինը, ում փորձեցի օգնել, հրաժարվել է իր խոսքերից, դե իսկ վերջում էլ այսօր ինձ գործ տվող է համարում...

Ուղղակի տաք էի, ասեցի արագ օգտակար լինեմ, թե չէ ԱԺ-ում նման պայծառ մտքի տեր պատգամավորներ էլ ունենք, կխնդրեի նրանց, որ իրենք զբաղվեն և կնոջը մի սուտի «գողականի» մոտ ուղարկեն:

Հ.Գ. իրականում ցավով եմ սա արձանագրում»:

Նույն շարքից