101 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն: Այս մասին հայտնում են NHK-ն:
Նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1982 թվականից մինչև 1987 թվականը:
1941 թվականին Նակասոնեն ավարտել է Տոկիոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և անմիջապես ընդունվել ՆԳՆ։ Այնուհետև պատերազմի ժամանակ կամավոր ծառայել է Թայվանում։
1947 թվականին առաջին անգամ դեմոկրատական կուսակցության կողմից ընտրվել է խորհրդարանում, իսկ 1959 թվականին առաջին անգամ ընդգրկվել է կառավարությունում որպես գիտատեխնիկական կառավարման տնօրեն։
Հետագայում նախարարների կաբինետում զբաղեցրել է Ազգային պաշտպանության վարչության տնօրենի, տրանսպորտի նախարարի, վարչական բաժնի ղեկավարի պաշտոնները։