Twitter-ում տարածվել է մի տեսանյութ, որում աղջիկը լողում է 6 մետր երկարություն ունեցող հսկա սպիտակ շնաձկան հետ: Տեսանյութը հավաքել է ավելի քան 9 միլիոն դիտում, փոխանցում է Լենտան։
Կադրերում երևում է, թե ինչպես է դիմակով աղջիկը լողում հսկա գիշատիչի հետ և նկարում այն GoPro ֆոտոխցիկով: Այնուհետև նա ձախ ձեռքով դիպչում է շնաձկանը՝ հետևելով նրան մի քանի վայրկյան։
Օգտատերերից մեկը ճանաչել է տեսանյութի հերոսուհուն: Պարզվել է, որ աղջիկը հայտնի սուզորդ Օուշեն Ռեմսին է, ով գիրք է գրել շնաձկների մասին: