Միջազգային Քաղաքական 

Պենտագոնում կասկածի տակ են դրել Թրամփի «բարոյականությունը»

ԱՄՆ զինված ուժերը դժգոհ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս քաղաքականությունից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:

Ըստ գերատեսչության, Սպիտակ տան ղեկավարը «բարոյականության հետ խնդիր ունի»: Պենտագոնը անհանգստացած է նախագահի պահվածքից, քանի որ Թրամփի կողմից որոշումների կայացումը կատարվում է «իմպուլսիվ և հակասական» մեթոդներով:

Նշվում է, որ նախագահի և կառավարության միջև լարվածությունը, որը վերջին ամիսներին աճում է, գնալով ավելի է սրվում: Ըստ Պենտագոնի, Թրամփը չպետք է ներգրավի զինծառայողներին իր նախընտրական քարոզարշավում, քանի որ դա կարող է խաթարել երկրի անվտանգությունը:

Պենտագոնում դժգոհ են նաև, որ երկրի ղեկավարը Սիրիայից դուրս է բերել ամերիկյան զորքերը: Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է պաշտպանության նախարար Մարկ Էսպերը։

Նույն շարքից