Ռուսաստանի և Եվրամիության միջև բարդ հարաբերությունները տեղի են ունենում հենց Ռուսաստանի Դաշնության մեղքով: Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիքսեն Սյուրեյդը:
Որպես օրինակ նա վկայակոչել Ղրիմի «բռնակցումը», ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայի արևելքում: Նրա կարծիքով՝ հենց այս իրադարձություններն էին, որ ազդեցին Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացման վրա:
«Հետևաբար, Մոսկվան պետք է փոխի իր պահվածքը, որպեսզի եվրոպական մյուս երկրները կարողանան երկխոսություն հաստատել նրա հետ»,-ասել է գերատեսչության ղեկավարը: