Քաղաքական 

Մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում, սա մեր գողգոթայի ճանապարհն է. Նիկոլ Փաշինյան

Այսօր մեր բոլոր քննչական մարմիներում, այդ թվում նաև ՀՔԾ-ում, մենք մեծ խնդիր ունենք քննիչների ծանրաբեռնվածության առումով: Այս մասին ՀՔԾ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, այսօր քննիչների միջին ծանրաբեռնվածությունն ուսումնասիրելով՝ հասկանալի է դառնում, որ մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում. «Այս աշխատանքի համար ես կուզենայի նախ շնորհակալություն հայտնել ՀՔԾ քննիչներին, մեր քննչական մարմիններին, դատախազությանը: Մյուս կողմից ուզում եմ ասել, որ սա մեր յուրահատուկ ներպետական գողգոթայի ճանապարհն է: Մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որ մեր երկիրը դուրս բերենք նոր բարձրունք»:

Փաշինյանը նշեց, որ պետք է մտածել քննիչների սոցիալական երաշխիքների մասին. «Այս հարցը ՀՔԾ պետը միշտ բարձրացնում է կառավարության առաջ: Այս օրակարգը շատ կարևոր է»:

Նույն շարքից