Քաղաքական Բարի օր 

ՀՔԾ պետը քիչ առաջ սենսացիոն փաստ հրապարակեց. Նիկոլ Փաշինյան

Այն փաստը, որը քիչ առաջ հրապարակեց ՀՔԾ պետը, սենսացիոն փաստ է: ՀՔԾ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Եթե ես ճիշտ հասկացա, ՀՔԾ պետն արձանագրեց, որ մի տարվա գործունեության ընթացքում ՀՔԾ-ում քննված գործերով վերականգնվել է պետությանը հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան՝ ՀՔԾ գոյության նախորդ 11 տարիների ընթացքում»:

Փաշինյանի խոսքերով, վերոնշյալը վկայում է այն մասին, որ հսկայածավալ աշխատանք է կատարվում. «Այս փաստն ուզում եմ հրապարակել, որովհետև հյանրության շրջանում քննադատություններ են հնչում, թե ինչ եղան գործերը, քննությունները: Այս փաստը վկայում է, որ հսկայածավալ աշխատանք է կատարվում»:

Կառավարության ղեկավարը «երկնքից իջեցրեց» բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե հեղափոխությունից որոշ ժամանակ անց ամեն ինչ կմոռացվի և վերադարձ կլին նախկին ժամանակներին. «Ես հավաստիացնում եմ, որ ոչ ոք ոչ մի բան չի մոռանալու,: Մենք մեր օրակարգով հետևողականորեն գնալու ենք առաջ»:

Նույն շարքից