Ժիտոմիրի դպրոցներից մեկում աշակերտն արցունքաբեր գազ է կիրառել, 13 երեխա հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի ոստիկանության տարածքային բաժնի մամուլի ծառայությանը։
«Ժամը 11: 00-ի սահմաններում «102» հատուկ հեռախոսահամարին ոստիկանությանն է դիմել Ժիտոմիրի դպրոցներից մեկի տնօրենը՝ հայտնելով, որ ընդմիջման ժամանակ աշակերտը պատահաբար արցունքաբեր գազ է լցրել դպրոցի մարզադահլիճում»,-ասված է հայտարարության մեջ։
Ոստիկանության տեղեկություններով՝ 13 երեխա է հոսպիտալացվել:
Ոստիկաններն որոշում են աշակերտի ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։