Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է Մակրոնին ահաբեկչությանը սատարելու մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին ահաբեկչությանը սատարելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան, որը ձեռնամուխ է եղել Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, չի կարող հույսը դնել ՆԱՏՕ-ի համերաշխության և աջակցության վրա:

«Մակրոնը պատրաստվում էր ստեղծել ահաբեկչական պետություն, բայց մեր «Խաղաղության ակունք» գործողության պատճառով նա հիասթափվեց: Նա ինքը չգիտի, թե ինչ է ասում»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Մակրոնը պետք է կանգնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողքին, և ոչ թե դեմ լինի նրանց:

Նույն շարքից